Վահան Տերյան – Հուշերի Երկրում

Կյանքը լռում է, աղմուկը մեռնում.
Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
Անցյալն ու ներկան իրար է խառնում,
Ւմ սրտում ոսկե անձրև է մաղում։

Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար —
Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք,
Կա խորհրդավոր, դյութող մի խավար,
Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։

Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում,
Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ,
Մի անանց վայելք, անխաբ հիացում —
Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ…

1907-1908


Վերլուծում`

Կյանքը չի մեռնի՝ այն կլռի, իսկ աղմուկը չի լռի՝ այն կմեռնի։ Երբ այն անծանոթ ձեռքը ժամանկաներն իրար է խառնում, հեղինակի սրտում հուզմունքից ոսկե անձրև է գալիս։ Իր հոգու մեջ կա մի քնքուշ լույս և խորհրդավոր խավար, որտեղ ամեն ինչ անմահ է, և նրա սիրտը հով է երբ այնտեղ են տրտունջ և տխրանք։ Այն անցյալում, որ օտար ձեռքը խառնեց ներկայի հետ, խաղցր հիշողությունների տեսքով է փահվում այն դրախտը, որտեղ լինելը ամենից գեղեցիկ ցնորական բախտ է։ Այս բանաստեղծությունը մի խառը նկար է, որը արտայատվում է գեղեցիկ տողերով, բայց ուղիղ չունի կապ մտքերի միջև։

Leave a comment

search previous next tag category expand menu location phone mail time cart zoom edit close