Երեք շաբաթ անց

Վաղուց չէի պատմել, թե ինչպես են անցնում մեր 3D մոդելավորման դասերը: Եթե ցանկանում եք իմանալ, թե ուր ենք հասել, ապա ուղղակի ասեմ, որ ավարտել ենք: Այս շաբաթների ընթացքում ուսանողները սովորեցին տիրապետել Blender գրաֆիկական ծրագրին և արդեն ունակ են ստեղծելու պարզ մարմիններ և տեսարաններ: Քանի որ ժամանակը քիչ էր, ես չբացատրեցի նրանց ավելի խորացված մոդելավորում, որպեսզի ժամանակ ունենանք անդրադառնալ նաև մյուս ասպարեզներին: Թեև այսպես քիչ-քիչ սովորելով, բայց միասին աշխատելով մենք կարողացանք ստանալ բավարար արդյունք: Մենք ստեղծեցին ՙՙՄխիթար Սեբաստացի՚՚ կրթահամալիրի լոգոն, անիմացիայի տեսքով: Ուսանողները բաժանվել էին երկու խմբի՝ մոդելավորողներ և վիզուալիստներ, և օգտագործելով անցած երկու շաբաթների ընթացքում ձեռք բերած ունակությունները՝ կարողացան հավաքել այս հոլովակը: Հոլովակը պատրաստելուց հետո ես անցկացրի ստուգումներ և վերջնական կտրվածքներով նկարահանեցի այն: Ահա և մեր արդյունքը:

Ավարտվեց ձմեռային ճամբարը, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ ավարտվեց նաև 3D մոդելավորման դասընթացը…

1 thought on “Երեք շաբաթ անց

Leave a comment