Դրոնով ֆիլմերի ստեղծում

Երբևէ մտածե՞լ եք թե ինչպես են ստեղծվում ֆիլմերում օդային կադրերը:

Վերջին 10 տարվա ընթացքում օդային կինեմատոգրաֆիան հսկայական աճ է ապրել՝ անօդաչու թռչող սարքերի զարգացման հետ: Դրոնները գնալով ավելի ու ավելի են հասանելի դառնում հասարակությանը, և արդյունքում առաջանում է հմուտ օդաչուների պահանջարկ: Այսօր դրոնները գործառություն են գտել արդյունաբերության զանազան ոլորտներում, երբեմն օգնելով, երբեմն էլ ամբողջովին կատարելով հանձնարարությունը: Դրոններ օգտագործվում են այնպիսի ոլորտներում, ինչպիսին են օրինակ՝

  • Ճարտարապետություն
  • Առևտրային օդային վերահսկողություն
  • Ֆիլմարտադրություն
  • Լուսանկարչություն
  • Հանքային ռեսուրսների հետազոտություն
  • տեղանքային ուսումնասիրություններ
  • Գյուղատնտեսություն
  • Կառույցների թվայնացում
  • Հրշեջ ծառայություն
  • Մեդիա

և այլն:

Մեծ մասամբ դրոններն օգտագործվում են ֆիլմարտադրության մեջ՝ օդային տեսահոլովակներ նկարահանելու համար: Լավ օդային տեսահոլովակներ նկարելու համար միայն դրոն ունենալը հերիք չէ: Այն կառավարելը հմտություն է: Իհարկե արդեն բազմազան շարժումներ գոյություն ունեն, որոնք ավտոմատացված են և կիրառելի են մեկ կոճակի սղմումով: Սակայն ոչ միշտ է ծրագիրը կարողանում կանխագուշակել ձեզ անհրաժեշտ շարժումը: Եվ նույնիսկ, երբ դրոնը ավտոմատ է աշխատում, միշտ կարիք է լինում որպեսզի օդաչուն հետևի և ապահովագրի սարքն ու իր կատարած աշխատանքը:

Այսպիսո՛վ…

2019 թվականի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հունիսյան ճամբարի շրջանակներում ես կանցկացնեմ վարպետության դասընթաց, որի ընթացքում կսովորեցնեմ մասնակիցներին անօդաչու թռչող սարք (դրոն) կառավարելու հիմունքները ֆիլմերի ստեղծման և տեսահոլովակների արտադրության համար: Սկզբում բացատրելու եմ դրոնի պարզ շարժումներ, ինչպիսին են առաջ-ետ գնալը, վերև-ներքև շարժվելը: Ապա կանցնենք պարզ, բայց բեմադրված տեահոլովակներ նկարելու հասարակ տեխնիկաների: Արդեն օգտագործելու ենք դրոնի տեսախցիկի կառավարումը: Որոշ քանակի պրակտիկա ունենալուց հետո կանցնենք ավելի դժվար շարժումների, որոնց ժամանակ օգտագործվում է միաժամանակ և դրոնի կառավարիչները և նրա տեսախցիկի: Այս փուլում համեմատաբար դժվար է վարպետանալը, հետևաբար ես չեմ նախատեսում, որ բոլոր մասնակիցները կկարողանան պատրաստել իրենց համար տեսահոլովակներ այդ շարժումներով: Սակայն բոլորն էլ հնարավորություն կունենան նկարահանել իրենց համար մեկ կամ երկու տեսահոլովակ, որն էլ ապա կարող են տարածել սոցիալական կայքերում: Խոստանում եմ, դասընթացն անցնելու է ջերմ միջավայրում բարձր տրամադրությամբ;)

Դասընթացը կվարեմ ես՝ Վահե Սարգսյանս: Դասընթացի ընթացքում օգտագործելու ենք կրթահամալիրին պատկանող DJI Phantom 3 Professional դրոնը և ճամփորդելու ենք Երևանով՝ հետաքրքիր վայրեր նկարահանելու:

Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/Hi3QVS38UT4xzYkx5

Դասընթացի մասնակիցներ՝ (ցուցակագրումն ընթացքի մեջ է)

  • Տիգրան Դանիելյան
  • Աննա Նավասարդյան
  • Էտուար Գույումճյան
  • Գրիգոր Հովհաննիսյան
  • Էդուարդ Ջահանգիրյան
  • Գարեգին Ղազարյան

Սիրով կսպասեմ բոլորիդ:

Leave a comment